ՍԴ-ն քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» բլեֆը փլվեց Սահմանադրական դատարանում։ Բարձրագույն դատարանը հաշվի առավ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական կարծիքը, որը օրենքի ամբողջ տրամաբանությունը փոխել է։ Եվ այսպես, ՍԴ-ն, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետեւ՝ Օրենքի)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշել է. «Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Օրենքի՝ դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը: Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: Այս դրույթը նշանակում է, որ եթե պաշտոնյան իր պաշտոնավարման օրոք հանցավոր ճանապարհով որեւէ գույք է ձեռք բերել, պետք է հանցանքը գույքի հետ առնչություն ունենա, որ հնարավոր լինի այն համարել ապօրինի։ Հակառակ դեպքում՝ հնարավոր չէ մարդուն մեղադրել ապօրինի գույք ունենալու մեջ, օրինակ՝ աչքաչափով, օդում կախված լուրերով կամ քաղաքական հրահանգով։ Առավել եւս հնարավոր չէ պաշտոն չունեցած կամ չունեցող մարդուն ապօրինի գույք ունենալու մեջ մեղադրել։ ՍԴ որոշումից հետո իրավապահները՝ դատախազությունը, պետք է ապացուցեն, որ կոնկրետ գույքը կոնկրետ հանցանքի արդյունքում է ձեռք բերվել, կոնկրետ պաշտոնավարման ժամանակում, որից հետո նոր մտնեն դատարան՝ բռնագանձման պահանջով։ Իսկ այն, ինչ մինչ օրս անում է դատախազությունը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքի կատարում է եւ ոչ ավելին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Եթե մինչ այս կար «գեբելսյան սուտ», այսուհետ կա նաև «արծրունասուտ»». Դավիթ Կարապետյան
8101:06Զելենսկին նամակ է գրել Թրամփին
208Երեկ, 21:27Զելենսկին Վենսին և Ռուբիոյին պատմել է Ռուսաստանի «անիրատեսական պայմանների» մասին
186Երեկ, 20:02«Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը՝ նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու». Արա Պողոսյան
153Երեկ, 18:24«4-րդ տարին է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին»․ Վահրամ Աթանեսյան
121Երեկ, 16:30«Իշխանությունն, ի տարբերություն ընդդիմադիր հատվածի, իրավունք չունի պայքարի սլաքը շեղել դեպի երկրի ներս»․ Արա Պողոսյան
114Երեկ, 16:18