Թրամփի վարչակազմում աճում է ներքին հակամարտությունը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում աճում է ներքին հակամարտությունը՝ կապված Չինաստանի նկատմամբ ռազմավարության հետ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների աղբյուրներին։ Սպիտակ տունը հայտնվել է ներքին լուրջ պառակտման մեջ՝ արտաքին տնտեսական առանցքային հարցում։ Իր նախագահության սկզբում Թրամփը և նրա գլխավոր խորհրդականները պատրաստակամություն էին հայտնել բանակցել Պեկինի հետ, մասնավորապես առևտրի և աշխարհաքաղաքական հարցերի շուրջ: Սակայն Չինաստանի հետ առևտրային պատերազմում հաղթելու՝ Թրամփի ցանկությունը վտանգի տակ է դրել կառուցողական բանակցությունների հնարավորությունը: Պեկինի հետ հակամարտությունը ծավալվեց արագ տեմպերով, մինչ վարչակազմի տարբեր խմբերը փորձում էին միասնական դիրքորոշում մշակել չինական ուղղության վերաբերյալ։ Սա հանգեցրել է Չինաստանի նկատմամբ Վաշինգթոնի գործողությունների «ռազմավարական անհամապատասխանության», որոշ պաշտոնյաներ պնդում են, որ մաքսատուրքերը Չինաստանին ճնշելու գործիք են գործարք կնքելու համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ Թրամփի նպատակը Միացյալ Նահանգների առավելագույն տնտեսական ինքնավարությունն է: Ըստ NYT-ի՝ վերջին տասը օրվա ընթացքում վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են Սպիտակ տան ներսում լուրջ տարաձայնությունների մասին՝ կապված Պեկինի հանդեպ մոտեցման հետ: Չինաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիկոլաս Բերնսն աղբյուրին ասել է, որ Վաշինգթոնը և Պեկինն ապրում են 1979 թվականին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից ի վեր ամենասուր ճգնաժամերից մեկը։ Նա նաև նշել է, որ ամերիկացի առաջնորդը, ի վերջո, պետք է ընտրություն կատարի Պեկինի հետ «դժբախտ ամուսնության» և «աղմկահարույց ամուսնալուծության» միջև։ Առևտրային հակամարտությունը նոր չափերի հասավ, երբ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր ստորագրեց ներմուծման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
