«Եթե վարչական ռեսուրս չկիրառվեր, այդ դահլիճներում 5-10 մարդուց ավելի չէր լինի»․ Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքան գրառումը․ «Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են «Կրթվելը նորաձև է» անվանումով հանդիպումները փակ արվում: Ինչո՞ւ լրագրողներին չեն հրավիրում՝ լուսաբանելու այդ հանդիպումները, որ բոլորը լսել, թե ինչ է խոսում իշխանական զույգը, ինչ ելույթներ են ունենում, նրանց ինչ հարցեր են տալիս: Բա նախկին լրագրողներ լինեք, մինչև իշխանության գալը հարյուրավոր ելույթներ ունենաք՝ դատապարտելով իշխանությունների ոչ թափանցիկ, հասարակությունից թաքուն որոշումներ կայացնելն ու գաք իշխանության և նույնն անեք՝ մի բան էլ ավելի՞: Եթե այդ հանդիպումների ժամանակ խոսում եք կրթվելուց, գիտելիքից, գիրք կարդալուց, «իրական Հայաստանից», ինչո՞ւ եք գաղտնի անում, մարդկանց հեռախոսներն ու անգամ ժամացույցները հավաքում... Որ մենք ստիպված լինենք որպես շարքային քաղաքացի հայտ լրացնել, լրագրող ուղարկել այդ հանդիպմանը, հետո լրագրողը ոչ թե ձայնագրի՝ որովհետև հեռախոսն առգրավել են, այլ նշումներ անի և գա հոդված գրի...փոխանակ Հանրային հեռուստատեսության կամերաները դնեիք՝ Հայաստանով մեկ հեռարձակեիք, որ մարդիկ տեսնեն ու լսեն, որ սովորելը լավ բան է, համոզվեն, որ այդ փակ հանդիպումները ոչ թե մարդկանց ուղեղները լվանալու միջոցառումներ են, նախընտրական քարոզարշավ, մարդկանց զոմբիացնելու և թրքամետ քարոզ անելու միջոց, այլ Հայաստանի ճակատագրով մտահոգ, Հայաստանն ու հայ ժողովրդին սիրող, նրանց մասին հոգ տանող մարդկանց զրույցներ: Որ մարդիկ հասկանային, թե ինչ է ուզում ասել Աննա Հակոբյանը, երբ Վանո Սիրադեղյանից, Հրանտ Մաթևոսյանից, Մովսես Խորենացուց ու Հովհաննես Թումանյանից ընտրովի հատվածներ է ընթերցում: Համոզվեին, որ դրանք ճիշտ են մեջբերվում, կոնտեքստից կտրված չեն, հեղինակների ասածը խեղաթյուրված ու իրենց քաղաքականությանը հարմարեցված չի ներկայացվում: Հո ֆեյշն շոուներ չե՞ն դրանք, որ անձայն տեսահոլովակներ եք նկարում, երգ-երաժշտության ներքո տարածում: Առանց այն էլ ակնհայտ է, որ այդ հանդիպումները կազմակերպվում են բացառապես վարչական ռեսուսի չարաշահմամբ: Եվ եթե վարչական ռեսուրս չկիրառվեր՝ այդ դահլիճներում 5-10 մարդուց ավելի չէր լինի»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով (տեսանյութ)
8200:48«Իրար պաս տալով՝ դիմություն ու ընդդիմություն կխաղան, երկիրը կտանեն վերացման»․ Դավիթ Մշեցի
6100:18«Հանդիպել ենք Սամվել Շահրամանյանի հետ»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
64Երեկ, 23:48«ԱԺ նախագահը չպետք է քննարկի նախաձեռնություն, որը կհակասի ՀՀ՝ եվրոպական ընտրությանը»․ Արման Բաբաջանյան
75Երեկ, 23:36«ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում «հնարավորինս արագ» կատարել Բաքվի պահանջները»․ Սուրեն Սուրենյանց
109Երեկ, 23:18«Ես քաղաքական դասավորությունը հաշվի առնելով՝ իմ մտահոգությունն եմ արտահայտել»․ Սարիկ Մինասյան (տեսանյութ)
72Երեկ, 23:00