Ուկրաինան Լեհաստանից ստացել է 5 հազար Starlink տերմինալ
![]() Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել 5000 Starlink տերմինալ, որոնք կօգտագործվեն կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարար Միխայլո Ֆեդորովը։ «Եվս 5000 Starlink տերմինալ է ստացվել Լեհաստանից: Ընդհանուր առմամբ, Ուկրաինան ստացել է ավելի քան 50000 Starlink տերմինալ, որոնցից ամենաշատը՝ Լեհաստանից՝ 29500»,- գրել է նա Telegram-ի ալիքում։ Պաշտոնյան պարզաբանում է, որ տերմինալները պետք է ապահովեն անխափան հաղորդակցություն կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում։ Ավելի վաղ Լեհաստանի թվայնացման նախարարությունը հայտնել էր, որ Լեհաստանի իշխանությունները 2022 թվականից մինչև 2024 թվականի վերջը ծախսել են 83,5 միլիոն դոլար՝ Ուկրաինայի համար նախատեսված 24,5 հազար Starlink արբանյակային կապի տերմինալների բաժանորդագրությունների գնման և վճարման վրա։ 2025 թվականին Վարշավան նախատեսում է այդ նպատակների համար հատկացնել 20 միլիոն դոլար։ Նախարարությունը նաև պարզաբանել է, որ Starlink-ի վերաբերյալ Վարշավայի և Կիևի համաձայնագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
