Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.

«Չէին թողնում՝ Հայաստան մտնեմ, սպասում էին՝ վերևից ասեն»․ Արա Աբրահամյան

224
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 18:42
«Չէին թողնում՝ Հայաստան մտնեմ, սպասում էին՝ վերևից ասեն»․ Արա Աբրահամյան

«Իրենք սպասում էին, որ վերևից թույլ տան կամ չտան։ Աշխատողներ էին, իրենց կարգադրված էր, անում էին․․․ Ասելու շատ բան ունեմ, կասեմ վաղը չէ մյուս օրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արա Աբրահամյանը։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ «իշխանություններն արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում»։ Ավելի ուշ՝ Մելիքյանը գրել էր․ «5 ժամից ավելի պահելուց հետո թույլատրեցին մուտք գործել Հայաստան»։

Արա Աբրահամյանի ճեպազրույցը