Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.

«Մենք գործ տվող չենք․ ես չեմ սիրում նմանատիպ տղամարդկանց»․ Վարդան Ղուկասյան

203
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 18:18
«Մենք գործ տվող չենք․ ես չեմ սիրում նմանատիպ տղամարդկանց»․ Վարդան Ղուկասյան

«Քաղաքում կան մոտավորապես հազար մեծահարուստներ, որոնց գույքի արժեքը 10-15 անգամ էժան է գնահատվել՝ կադաստրի հետ պայմանավորվածության գալով»,- այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ հանրահավաքում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, ներկայումս քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ «Գյումրիում հողերի մոտ 20-30 տոկոսն արձանագրված չէ, հարկային դաշտ բերված չէ, և կան ապօրինի շինություններ, տասնյակ հազար շենք-շինություններ, որ դիտավորյալ չեն օրինականացվում»։

«Չեմ ուզում անուններ ասել, որովհետև մենք գործ տվող չենք, մենք զգաստացնող ենք և դաստիարակող ենք․ ես ավելի շատ դա եմ նախընտրում, քան թե ամեն րոպե կանչել՝ ոստիկա՛ն, ոստիկա՛ն։ Ես չեմ սիրում նմանատիպ տղամարդկանց»,- նշեց Ղուկասյանը։