«Չվախենաք ո՛չ մի նիկոլից, ո՛չ մի թուրքից, մենք չենք երկնչելու»․ Վարդան Ղուկասյան
![]() Գյումրիում ընթանում է քաղաքապետի թեկնածու (ՀԿԿ) Վարդան Ղուկասյանի ամփոփիչ հանրահավաքը: «Այո, ես գիտեմ՝ կարող է և իշխանություններն ինձ համար շատ բաներ են նախապատրաստել, որովհետև շատ եմ ցավեցնում իրենց, բայց ես չեմ վախենում, որովհետև իմ տերուտիրականն Աստված է և Ամենափրկիչ եկեղեցին։ Հայ ժողովրդի տերն Աստված է․․․»,- իր ելույթում նշեց Վարդան Ղուկասյանը՝ ժամանակ առ ժամանակ խաչակնքվելով։ «Չվախենաք․ մենք ո՛չ Նիկոլով ենք, ո՛չ Սերժով ենք, ո՛չ Քոչարյանով ենք, ոչ Լևոնով ենք․․․ Չվախենաք ոչ մի նիկոլից, ոչ մի թուրքից, մենք չենք երկնչելու, վախը թերահավատության նշան է»,- նշեց քաղաքապետի թեկնածուն՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին։ «Անտարբեր մարդիկ դավաճանից էլ վատն են, էսօր, այս ճակատագրական պահին ոչ ոք իրավունք չունի անտարբեր մնալու, բոլորը պետք է գնան ընտրատեղամաս և իրենց հոգու, խղճի խայթով ընտրություն կատարեն։ Ոչ միայն ամբողջ ՀՀ-ն, այլ ամբողջ աշխարհի հայությունը սպասում է Գյումրիի ընտրություններին»,- իր ելույթում ասաց Ղուկասյանը։ |
«Կախված բժշկի նշանակած «գլխացավի» դեղի ազդեցությունից՝ ինքը կարող է ձերբակալել ընտրված քաղաքապետին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
021:30«Սպասում ենք՝ Մարտուն Գրիգորյանը պատասխանի․ մենք թշնամական հարցեր չունենք»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
8319:54«Թող չմիավորվեն, ՔՊ-ն կշահի, իրենք էլ կմնան կոտրած տաշտակի առաջ»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների մասին (տեսանյութ)
10319:30Գյումրու ընտրություններին մասնակցած «Իմ հզոր համայնք»-ի անդամ Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել
12218:24«Գերմանիայի նախագահն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, ու նրա հետ չեն եղել նիկոլն ու իր զուգընկերուհին». Մարգարիտ Եսայան
11918:18«Նիկոլն ավելի շուտ կգնա, եթե կեղտոտ խաղիկների պրակտիկան թարգվի»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
13017:18