Վենսն անտեսել է Ուկրաինա այցելելու` Զելենսկու առաջարկը
526
Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 21:01
![]() Վլադիմիր Զելենսկին վերջերս կրկին հրավիրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ այցելել Ուկրաինա, սակայն հրավերն անպատասխան է մնացել: Ամերիկյան Time ամսագրին տված Զելենսկու հարցազրույցի համաձայն՝ վերջինս իր հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Վենսին առաջարկել է վերանայել զինված հակամարտության ժամանակ Ուկրաինա չայցելելու իր որոշումը։ «Մենք դեռ սպասում ենք ձեզ»,- ասել է Զելենսկին։ Փոխնախագահը չի արձագանքել, գրում է աղբյուրը։ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Վենսի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ սկանդալային հանդիպման ժամանակ Զելենսկին կոչ էր արել փոխնախագահին՝ այցելել Ուկրաինա, որպեսզի նա անձամբ տեսնի, թե ինչ է կատարվում երկրում։ Վենսն ասել էր, որ ուկրաինական իրադարձությունների մասին իմանում է «պատմություններից»: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
