«Ճանշին ընկերությունները վատ են աշխատում․ հիմնական տրանսպորտային երակները փակ են կցորդով ավտոմեքենաների համար»․ Ոսկան Սարգսյան
148
Շաբաթ, 22 մարտի, 2025 թ., 11:12
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գարնան առաջին ամիսն է ավարտվում։ Ձյուն է տեղում, որի հետևանքով Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հայաստանի երկու հիմնական տրանսպորտային երակները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Եղանակի այս փոփոխությունը հանկարծակի չի եղել, մեծ քանակությամբ ձյուն չի տեղացել, որ հնարավոր չլիներ այդ ոլորանները մաքրել։ Ուրեմն, ոլորանները սպասարկող ճանշին ընկերությունները վատ են աշխատում։ Դիլիջանի ոլորանների ճանապարհը սպասարկող «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից թերանալու մասին նախկինում էլ հրապարակումներ են եղել։ Ճանապարհային դեպարտամենտ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ինչո՞ւ պատշաճ վերահսկողություն չեք իրականացնում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Տավուշում 110 հազար գյուղատնտեսական հողերից ընդամենը 6 հազար 277 հեկտարն է ոռոգվում». Ոսկան Սարգսյան
4603:06«Չհանձնվել ու խայտառակվել մինչև վերջ». Տիգրան Քոչարյան
4100:54Ուկրաինայի զինված ուժերը ճեղքել են սահմանը և հետևակով մտել Բելգորոդի շրջանի Դեմիդովկա գյուղ
12200:44«Եթե անհատները լինեն պատասխանատու, ապա ոչ մի իշխանություն չի կարող լինել անպատասխանատու». Ստեփան Դանիելյան
10100:36Իլոն Մասկի X-ն արգելափակում է թուրք ընդդիմադիրների օգտահաշիվները
127Երեկ, 23:45«Կարիք կա հերթով և փաստերով հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները». Իշխան Սաղաթելյան
79Երեկ, 23:24