«Սա քաղաքական, ուղղորդված ակցիա է»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔԿ հրավիրվելու մասին
![]() «Եթե այս ամենը տեղի է ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է 10 օր ու քեզ կանչում են Երևանի կենտրոնի քննչական՝ 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, սա քաղաքական հետապնդում է, թե չէ, փաստաբանիս հետ կմտնենք, դուրս կգանք, կասենք, բայց որ սա քաղաքական, ուղղորդված ակցիա է, վստահաբար այդպես է»,- այս մասին, այսօր Երևանի ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ «Գերագույն գլխավոր քնձըխը, երբ եկել էր Գյումրի, լաչառավարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը՝ 350 մլն դոլարի․․․ Ես մի ակտ եմ թալանել»,- նշեց Մխիթարյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ իրավապահները նշում են, թե ինքը 6 ամսով զրկված է եղել վարելու իրավունքից, բայց մեքենա է վարել, Ռուբեն Մխիթարյանը պարզաբանեց. «Ես զրկված եմ եղել 2023թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 2024թ․ հունիսի 22-ը, հունիսի 25-ին հետ եմ ստացել իմ վարորդական իրավունքի վկայականը։ Զրկվել էի այն պատճառով, որ բալերս պրծել էր: Այս ամենը շատ ծիծաղելի է․ 11 ամիս սրա մասին չխոսել, հիմա կանչել հենց քարոզարշավի ժամանակ, երբ 10 օր է մնացել»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
