Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե հարձակում լինի, պաշտպանելու ենք ՀՀ տարածքը». Արմեն Գրիգորյան

164
Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 13:24
«Եթե հարձակում լինի, պաշտպանելու ենք ՀՀ տարածքը». Արմեն Գրիգորյան

«Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- հավելեց նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ՊՆ-ին տրված հանձնարակականին, Գրիգորյանն ասաց․ «Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, ՊՆ-ն հանձնարարական ունի՝ պահպանելու կայնություն․․ բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է, որևէ հարց չկա, եթե հարձակվեն, պաշտպանելու ենք ՀՀ տարածքը»։

«Եթե հարձակում լինի, պաշտպանելու ենք ՀՀ տարածքը». Արմեն Գրիգորյան