«Գերիների վերադարձի հարցը պետք է լիներ խաղաղության օրակարգի կարևոր պայման»․ Մանե Թանդիլյան
![]() «ՀՀ իշխանությունները գերիների վերադարձի հարցը պետք է պահեին օրակարգում, պետք է բանագնացներ ունենային՝ այս հարցով բանակցելու, որովհետև սա պետք է լիներ խաղաղության օրակարգի կարևորագույն պայման»,-Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ իշխամությունները այս հարցը ամբողջությամբ հանել են օրակարգից, ավելին՝ այս հարցով զբաղվողներին հորդորել են՝ չզբաղվել: Թանդիլյանի խոսքով՝ խաղաղություն չի կարող լինել, եթե Բաքվում կան գերիներ: «Տարբեր միջազգային կազմակերպություններ, լոբիստական խմբեր, որոնց հետ մենք շփումներ ենք ունենում, ասում են՝ ձեր իշխանությունների օրակարգում սա չկա, մենք կարող ենք աջակցել, բայց չենք կարող մենք լինել սրա առաջ տանողը»,-նշել է Թանդիլյանը՝ հավելելով, որ իշխանությունները գոնե գերիների ընտանիքների հետ պետք է կապի մեջ լինեին՝ պատմելու, թե ինչ պրոցեսներ կան: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
