«Չկա «խաղաղության» թուղթ, եղածը պատերազմի թուղթ է». Մարգարիտ Եսայան
100
Այսօր, 12:30
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկա «խաղաղության» թուղթ, եղածը պատերազմի թուղթ է Երբ նիկոլը և իր ուսապարկերը աջուձախ խոսում են «խաղաղության» թղթի մասին, մտածում եմ, որ սրանց մոտ բառերը սխալ տեղերում են։ «Խաղաղություն» ասելով սրանք 2020-ից ի վեր խոսում են պատերազմից։ Ճիշտ նույն ձեռագրով ասացին՝ Արցախը Հայաստան է և արյունով փաթեթավորած, հանձնեցին թշնաամուն։ Այն թուղթը, որի բովանդակությունը սրանք համառորեն թաքցնում են և չեն ներկայացնում հանրությանը, իրականում պետք է կոչվի «պատերազմի» փաստաթուղթ։ Չի կարող երկու կողմերի միջև ստորագրվել, ընդունվել ինչ-որ թուղթ, որի կազմանը մասնակցում է կողմերից մեկը միայն՝ ադրբեջանը։ Գրում-տալիս են, սա էլ ուլի պես ասում է՝ հա, շտապելով և ինչ-որ մեկից, կարծես, վախեցած, շուտասելուկի պես կրկնում՝ թե ինքը ստորագրելու է այդ թուղթը։ Մինչ ինքը կուրծք է ծեծում, թե հլու-հնազանդ ստորագրելու է, չի հարցնելու ժողովրդի, հասարակության կարծիքը, ադրբեջանի կողմից նորանոր պահանջ-պարտադրանքներ են հնչում, ձեռքի հետ պնդելով, թե չեն հավատում ՀՀ իշխանությանը և ուզում են էլի ու էլի։ Այնպես որ, այլևս անկասկած է՝ «խաղաղություն» բառը աջուձախ արտանետելով, սրանք իրականում խոսում են պատերազմից։ Ու թշնամի կողմը չի էլ թաքցնում, որ ոնց էլ լինի՝ թղթով թե առանց թղթի, ինքը ստանալու է իր ուզածը, քանի նիկոլը զբաղեցված է պահում վարչապետի աթոռը։ Երկու կողմերն էլ սինխորն աշխատում են, ադրբեջանը շտապում է պոկել ամբողջը, քանի իրենց նիկոլի ձեռքին է կնիքը, նիկոլը շտապում է ունենալ մի թղթի կտոր, որի վրա կգրվի «Խաղաղություն», որը էն հայտնի մուրճի պես, էն երկաթի կտորի պես կթափահարի ընտրությունների պահին։ Մինչդեռ, այս ամբողջ ողբերգության մեջ միակ շտապողը պետք է լինեն ազգային ուժերը, հասարակությունը, մենք՝ բոլորս։ Դանդաղ շտապելու բոլոր ժամկետները սպառված են»: