Գյումրիում հետընտրական պրոցեսն ավելի թեժ է լինելու․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանական քարոզչամեքենան լծվել է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի դեմ սև քարոզչությանը և փորձում է այս երկու գլուխները մի կաթսայում տեղավորել՝ նույնականացնել, թե երկուսն էլ նախկին են, առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանի, երկրորդը Սերժ Սարգսյանի թեկնածուն է: Եվ հորդորում են ոչ մի դեպքում այս թեկնածուներին ձայն չտալ, որ նախկինները «հետ չգան»: Սակայն ընտրարշավին մասնակցողները վստահեցնում են, որ այս երկու թեկնածուի միջև այնպիսի անհաղթահարելի պատնեշ կա, այնքան մեծ թշնամանք, որ նրանց միանալը գրեթե բացառում են և կանխատեսում, որ հետընտրական զարգացումները կարող են ավելի դիտարժան լինել, քան բուն ընտրությունները։ Մարդիկ անգամ գրազ են գալիս, որ եթե որևէ ուժ մեծամասնություն չունենա, և եթե ավագանի անցնեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը, ինչը կստիպի, որ նրանք միավորվեն՝ տապալելով Գյումրին գրավելու ՔՊ-ական պլանները։ Երկու թեկնածուն էլ, հիշեցնենք, հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառված է: Եվ արդեն իսկ նշմարվում է, որ առաջատար եռյակում լինելու են Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը, գուցե՝ ևս մեկ ուժ»։ |
«Փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը»․ Տիգրան Աբրահամյան
2610:00«Հրավիրում ենք Սարիկ Մինասյանին բանավեճի»․ Արման Բաբաջանյան
5509:42«Իմամօղլուի ձերբակալությունն Էրդողանի հետ կապելը լկտիություն է»․ Թուրքիայի արդարադատության նախարար
6309:39Զանգեզուրի կոմբինատը շռայլ նվիրատվություններ է անում վարչապետի տիկնոջ հիմնադրամին․ «Ժողովուրդ»
5509:30«Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»․ Նիկոլ Փաշինյան
8109:18Տարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրել․ «Ժողովուրդ»
7009:12