«ՀՀ-ն մինչ այս պահը ոչ մի զիջման չի գնացել». Արթուր Հովհաննիսյան
173
Երեքշաբթի, 18 մարտի, 2025 թ., 13:36
![]() «ՀՀ-ն մինչև այս պահը ոչ մի զիջման չի գնացել և ոչ մի պահանջ չի կատարել»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրին՝ հավելելով, որ այդ համաձայնագրի տեքստում որևէ բան չկա, որը վերաբերում է ՀՀ-ին և չի վերաբերում Ադրբեջանին: «Բոլոր համաձայնեցված կետերի վերաբերյալ կա երկկողմ համաձայնեցում»,- ասել է Հովհաննիսյանը, ապա, անդրադառնալով համաձայնագրի տեքստի հրապարակմանը, հայտնել, որ իրավական որոշակի գործընթացներ կան, որից հետո նոր հնարավոր կլինի հրապարակել տեքստը: «Բայց մենք դեռ քաղաքական-դիվանագիտական որոշակի փուլ պետք է հաղթահարենք՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող մեկնաբանությունները, նոր կարողանանք խոսել այս իրավական գործընթացների մասին»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
