«Ինձ երբևէ մանիկյուր և պեդիկյուր չեն արել». Տիգրան Ավինյան
![]() Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարց ուղղեց ամիսներ առաջ նրա՝ ԱՄՆ կատարած այցի ավիատոմսի վերաբերյալ. «Ըստ պայմանագրի՝ ձեր թռիչքի տոմսը եղել է բիզնես կլասի ու արժեցել է 20 հազար դոլար: Հետո աղմուկ բարձրացավ, թե ինչու է 4-5 հազար դոլարանոց տոմսի համար մուծվել 20 հազար: Աղմուկը զսպելու համար ասացիք, որ ձեր գրպանից վերադարձրել եք գումարը: Ստեղ երկու տարբերակ կարող է եղած լինել. մի հոգի 15 հազար դոլար ատկատ է ստացել. արդյոք դուք այն վերցրել եք, 5 հազար ավելացրել ու վերադարձրել քաղաքապետարանի բյուջե: Թե՞ բիզնեսով չեք թռել, այլ՝ առաջին դասի տոմսով, որը, հնարավոր է, թանկ արժենա, որտեղ խավիար կա, մահճակալ, մանիկյուր-պեդիկյուր են անում»: Քաղաքապետ Ավինյանն արձագանքեց. «Ինձ առհասարակ երբևէ մանիկյուր և պեդիկյուր չեն արել: Իսկ թե ոնց եմ վերադարձրել գումարը, կարող եք 2017-ից վերցնել իմ հայտարարագրերն ու կստանաք պատասխանը: Ինչ վերաբերում է տոմսի բարձր գնին, պայմանավորված է եղել ժամկետով»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
