Կարմիր Խաչը քննադատել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ պատանդների և գերիների ոչ արժանապատիվ փոխանակման համար
![]() Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) քննադատել է ինչպես պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին, այնպես էլ Իսրայելին՝ Գազայի հատվածում իսրայելական պատանդների վեցերորդ փոխանակման ժամանակ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների նկատմամբ պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։ «ԿԽՄԿ-ն շարունակում է իր մտահոգություններն արտահայտել պատանդների և կալանավորների ազատ արձակման բնույթի վերաբերյալ: Չնայած բազմաթիվ կոչերին, որ բոլոր փոխանցումներն իրականացվեն արժանապատիվ և գաղտնի միջավայրում, բոլոր կողմերը, ներառյալ միջնորդները, պետք է ավելին անեն ապագա փոխանակումները բարելավելու համար»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ Այսօր կողմերի միջև տեղի է ունեցել հերթական փոխանակումը, որի ընթացքում 369 պաղեստինցի բանտարկյալների դիմաց երեք իսրայելցի պատանդ է ազատ արձակվել։ Ամեն անգամ, երբ իսրայելցի պատանդներին ազատ են արձակում, պաղեստինյան խումբը նրանց «ազատման վկայագրեր» է հանձնում և լուսանկարների մի ամբողջ շարք է անցկացնում։ Իրենց հերթին Գազայում բողոքում են խոշտանգումներից, որոնց ենթարկվում են պաղեստինցի բանտարկյալները։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
