Թրամփի և Պուտինի հանդիպումը հնարավոր է տեղի ունենա փետրվարի վերջին. #Bloomberg
![]() ՌԴ և ԱՄՆ պաշտոնյաները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի վերջին։ Այս մասի գրում է Bloomberg-ը։ Հանդիպման մանրամասներն ու մասնակիցների ցանկը դեռևս ճշտվում են։ Բանակցությունները կղեկավարի Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ ալ Այբանը, հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ վերջին րոպեի փոփոխություններով ծրագրերը կարող են խափանվել: Ակնկալվում է, որ ամերիկյան կողմից բանակցությունները կղեկավարեն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ «Պուտինը բարձր խաղադրույքներով բանակցություններում երկար տարիների փորձ ունեցող ծանր քաշայինների թիմ է հավաքում: Նրանց թվում են՝ 50 տարվա դիվանագիտական փորձ ունեցող Կրեմլի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովը և հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ Սթենֆորդում և Հարվարդում կրթություն ստացած ֆինանսիստ Կիրիլ Դմիտրիևը, որը կապեր ունի ՌԴ նախագահի ընտանիքի հետ, կարող է առանցքային դեր խաղալ Թրամփի թիմի հետ հաղորդակցությունում՝ որպես ոչ պաշտոնական խողովակ։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
