Պուտինը փորձառու թիմ է ձևավորում Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ #Bloomberg
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձառու բանակցողների թիմ է ձևավորում՝ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ հնարավոր հանդիպման համար՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համաձայնության գալու նպատակով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Հիմնական գործիչներից են Յուրի Ուշակովը՝ Պուտինի գլխավոր խորհրդականը միջազգային հարցերով, ով ավելի քան 50 տարվա դիվանագիտական փորձ ունի և Սերգեյ Նարիշկինը՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը: Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, որոնք ցանկացել են անհայտ մնալ։ Նշվում է, որ բանակցությունների հարցով թիմում մեկ այլ առանցքային դեմք կարող է լինել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը, որը նախկինում կապեր է հաստատել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Այն, որ Պուտինը նախընտրում է հիմնականում հենվել հմուտ և փորձառու բանակցողների վրա՝ Ռուսաստանը ներկայացնելու համար ցանկացած բանակցություններում, հազիվ թե անակնկալ լինի: Կադրային ընտրություններն ընդգծում են, թե որքան վճռական է Ռուսաստանի ղեկավարը ցանկացած բանակցություններում բարենպաստ արդյունք ապահովելու հարցում, գրում է Bloomberg-ը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
