«ԱՄՆ նախագահի մասին այնպես են դատում, ասես նա Ֆիդել Կաստրոն է»․ Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի մասին «վերլուծությունների» պակաս Հայաստանում չկա: Նախ, հստակ դիտարկվում է որոշակի շրջանակների ոգևորությունը, որ նա «մեզ կվերադարձնի մայր Ռուսիո հարազատ գիրկը»: Սա է հիմնական ուղերձը, ոչ թե Եվրոպայի ապագայով «մտահոգվածությունը»: Երկրորդ, աչքի է զարնում մանիպուլյատիվ մոտեցումը. ԱՄՆ նախագահի մասին այնպես են դատում, ասես նա Ֆիդել Կաստրոն է, մի երեսուն տարի մնալու է Սպիտակ տան «խազեին»: Աստված միստեր Դոնալդին երկար կյանք տա, թող հարյուր տարեկանում էլ գոլֆ խաղա ու մնա առույգ բիզնեսմեն, բայց նա ունի պաշտոնավարման ընդամենը քառամյա լիազորություն: Նրա հռչակագրած ոչ մի նպատակ այդ կարճ ժամանակամիջոցում իրացնելի չէ. ոչ Պաղեստինի «առումը», ոչ Կանադայի նահանգացումը, ոչ Գրենլանդիայի ներկալումը: Ոչ էլ անգամ ռուս-ուկրաինական կարգավորումը: Իսկ եթե հավելենք, որ այդ ընթացքում նա կարող է տանուլ տալ միջանկյալ ընտրությունները եւ Կոնգրեսում մեծամասնություն չունենալ, պատկերն ավելի կխճճվի: Ամերիկան, չմոռանանք, դաշնային եւ օրենքի գերակայության երկիր է, ոչ թե՝ բռնապետություն: Տասնչորս նահանգ արդեն վիճարկում է Թրամփի հրամանագրերը, իսկ դատախազությունը հրաժարվել է կատարել արդարադատության նախարարության ցուցումը եւ չի դադարեցրել Նյու-Յորքի քաղաքապետի նկատմամբ քրեական վարույթը: Ի դեպ, գործով ներգրավված է նաեւ ծագումով ադրբեջանցի Ռենա Աբասովան, որ նրա և թուրքական ընկերությունների միջեւ կոռուպցիոն գործարքի կազմակերպիչն է՝ ըստ մեղադրանքի: Այնպես որ, հանգստացեք, պարոնայք-ընկերներ և ընկերներ-պարոնայք: Օրը բացվի՝ բարին հետը»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
