«Էդ դուք եք ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի մաս, ուզենայիք էլ, չէիք կարա ուրիշ բան անել»․ Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իշխանություններին
![]() «Մեր գործընկերները, որ ասում են՝ արցախահայերը սենց, արցախահայերը նենց, բա իրենք արցախահայ չե՞ն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի դիտարկումներին: «Էդ որ արցախահայերին էթնիկ զտման են ենթարկել, բա ո՞նց է եղել, որ իրենք էթնիկ զտման չեն ենթարկվել»,- նշեց վարչապետը, որից հետո ընդդիմադիր պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանի տեղից սկսեցին բղավել, նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց չբղավել և սպասել հարց տալու իրենց հերթին։ Փաշինյանը շարունակեց. «Դուք 1998 թվականին Երևանում էլ, ուրիշ տեղեր էր տուն-տեղ, բիզնես, միլիոններ, միլիարդներ ունեիք: Բա որ էթնիկ զտման մասին ենք խոսում, բա ձեզ ո՞վ է էթնիկ զտման ենթարկել, որ դուք 1998-ից Հայաստանում եք: Եվ այո, առանց էթնիկ զտման ենթարկվելու եկել եք ու ի՞նչ եք արել; Այո, Սադարակում բանակցել եք այն, ինչ բանակցել եք: Մեզ էլ ասում եք՝ ճանաչեցիք․․․ Էդ դուք եք ճանաչել: Ուրիշ բան ասեմ՝ ազնվության համար ասեմ, որ ուզենայիք էլ, չէիք կարող չճանաչել: Սա է պրոբլեմը: Դրա համար ասում եմ՝ եկեք քաղաքական կսմիթների ժանրը դնենք մի կողմ, ճշմարտությունը այն է, որ ինչ էլ անեիք, չէիք կարող չճանաչել, ուրիշ տարբերակ չունեիք: Դուք էլ չունեիք, ձեզնից առաջ էլ չկար, ձեզնից հետո էլ չկար: Այլ բան, որ մենք դա չենք խոստովանում, չենք խոստովանում որովհետև մենք պրոբլեմ ունենք ճշմարտության հետ առերեսվելու հետ։ Չէիք կարա ուրիշ բան անել, ոչ թե կարեցել եք, չեք արել, այլ ուզենայիք էլ, չէիք կարա»։ |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18