«Քրեական ենթամշակույթ կրողի կարգավիճակ ունենալը կդիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա»․ Արփինե Սարգսյան
![]() «Քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը ձախողվում է՝ դատաիրավական համակարգի որոշ ներկայացուցիչների ոչ բավարար ջանքերի կամ կաշկանդվածության պատճառով։ Խոսքը չի վերաբերում միայն օրենքով գողերին կամ հանցավոր հեղինակություններին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, այս մասին նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե՝ ինչ աշխատանք է տարվում քրեական ենթամշակույթը մեր քաղաքացիների միջից արմատախիլ անելու համար։ Արփինե Սարգսյանը պաասխանեց՝ ընդգծելով, որ քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական կարգավորման մեջ պետք է կատարեն փոփոխություններ, որպեսզի կարողանան կարգավիճակ ունենալը դիտարկել քրեական պատասխանատվության ենթակա։ «Այսօր քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը չի դիտարկվում որպես քրեական պատասխանատվություն։ Այս պահին վարչապետի հանձնարարականով մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա։ Սրանով կկարողանանք որոշակի առումով փոփոխություն մտցնել պրակտիկայում»,- նշեց ՆԳ նախարարը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
