««Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»․ Սեյրան Օհանյան
![]() Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ում շարունակվում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումը։ Ընդդիմադիր խմբակցությունների անդամները դեմ են արտահայտվում այս նախագծին՝ այն անիրատեսական որակելով։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց․ «Մեր կարծիքով այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված, ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակում է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների։ Այն չի արտահայտում ժողովրդի հավաքական կամքը։ Մենք Եվրոմիությանը կարող ենք մոտենալ այնքան, որքան որ այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ Այսպիսի կտրուկ քայլերը միանշանակ մարտահրավեր են բոլորիս համար։ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս օրինագծի քվեարկությանը»,- ասաց Օհանյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
