«ԵՄ-ում մեզ միայն ասում են՝ կտրոնը քաշեք և հերթ կանգնեք»․ Թագուհի Թովմասյան
![]() ԱԺ-ում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից թվարկեց վերջին շրջանում բացահայտված և հայտնի բազմաթիվ կոռուպցիոն դրվագներ՝ հարցադրում կատարելով․ «Կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարի այս տեմպերով գնում եք Եվրոմիությո՞ւն։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարաբնույթ կոռուպցիոն գործարքների մեջ են թաթախված, որոնց մասին մամուլը աղաղակում է, բայց ոչ ոք չի պատժվում, քանի որ ՔՊ-ի հետ կապ ունեն, կամ անդամ են։ Սիրելի ժոողովուրդ, ՔՊ-ն հերթական անգամ խաբում է ձեզ, Նիկոլ Փաշինյանի օրոք երբեք վիզաների ազատականացում չի լինելու, ՀՀ-ն երբեք չի դառնալու ԵՄ անդամ։ Այս արժեհամակարգը կրող, կեղծ ժողովրդավարություն քարոզող իշխանությանը ԵՄ ոչ մի երկիր չի սպասում։ ԵՄ-ում մեզ միայն ժպտալով ասում են՝ կտրոնը քաշեք և հերթ կանգնեք, ամենայն հավանականությամբ այս տեմպերով մեր հերթը չի էլ գա»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
