«Ձեր այս քայլով ժողովրդին տանում եք հերթական կառափնարան»․ Արծվիկ Մինասյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացին, ասաց, որ այն իշխող քաղաքական մեծամասնության կողմից իրենց մեղքը ժողովրդի վրա բարդելու հերթական քայլն է․ «Սա հերթական քայլն է, որ եթե վատ հետևանք ունենա, ասեն՝ ոչ թե մեծամասնությունն է մեղավոր, այլ ժողովուրդն է առաջարկել, սա ժողովրդի ջեբը քցելու հերթական գործողությունն է։ Սակայն դուք բազմիցս ցույց եք տվել, որ ժողովրդի ցանկությունը ձեզ համար ոչինչ է։ Ձեր պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու հերթական փորձն է։ Դեմքի լրջությամբ ուզում եք ժողովրդին համոզել, թե սա մեր անվտանգության համակարգն է։ Չկա նման բան, հերթական արկածախնդրային քայլն է՝ փորձելով ՀՀ-ն դնել մի նոր հարվածների առաջ։ Այս նախագծով չի քննարկվում Եվրոպայի հետ առևտրի ավելի լավ ռեժիմ ունենալու հարցը։ Այն կապ չունի նաև ՀՀ քաղաքացիների՝ Եվրոպական երկրներ ազատ մուտքի և ելքի հետ։ Դրա հնարավորությունը տրված է ՍԵՊԱ-ի համաձայնագրով, որն այս իշխանությունը չի կատարում։ Ձեր այս քայլով ժողովրդին տանում եք հերթական կառափնարան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18