«Ժողովրդին կանգնեցնում եք Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առաջ»․ Արմեն Ռուստամյան
![]() ԱԺ-ում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկն իր մեջ մի շարք խնդիրներ է պարունակում․ «Ուզում ենք համոզել ինքներս մեզ, որ այս գործընթացն օգտակար է լինելու։ Բայց, երբ հարց ենք տալիս, որ ՀՀ-ն տարբեր կառույցների մեջ է, որոնք իրար հետ համատեղելի չեն, ասում են՝ երբ որ լինենք ԵՄ անդամ, նոր այդ խնդիրը կբերենք օրակարգ»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ այդ խնդիրներից մեկը տարբեր կառույցների հետ աշխատանքի «և՛, և՛»-ի փոխարինումն է «կա՛մ, կա՛մ»-ով։ Նա նաև թվարկեց մի շարք երկրներ, որոնք տարիներ շարունակ փորձում են դառնալ ԵՄ անդամ։ «Մենք մի գործընթացի մեջ ենք մտնում, որը նպատակի առումով հեռանկար չունի, բայց բուն գործընթացը կարող է խնդիրներ առաջացնել»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ ըստ էության ժողովրդին կանգնեցնում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առջև։ Նրա խոսքով Հայաստանը պետք է մոտ լինի ԵՄ-ին այնքանով, որքանով դա չի սպառնա ՀՀ լինելիությանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
