Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի շուրջ խմորումները շարունակվել են կուլիսներում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որի պատճառով նախորդ շաբաթ նա իր թիմակիցների հետ թեժ վեճի մեջ մտավ և մի կերպ անցկացրեց ԱԺ հանձնաժողովի նիստում, չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում, ինչպես լինում է սովորաբար, երբ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս նախագծին։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը և բացի այն հարկերից և տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաև շրջանառության 10 տոկոսի չափով։ Հանձնաժողովի նիստում պատգամավորն իր կուսակիցներին մեղադրեց, թե՝ բուքմեյքերական բիզնեսմենների շահերն եք պաշտպանում։ Ի վերջո, հանձնաժողովի 3 ՔՊ-ական անդամ կողմ քվեարկեց, 2-ը՝ դեմ։ Սակայն ԱԺ խորհրդի նիստի ժամանակ սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով նախագիծը չի ներառվել օրակարգում։ Որոշ տեղեկություններով, այս նախագծի շուրջ խմորումները շարունակվել են կուլիսներում՝ բուքմեյքերների հետ մտերմություն ունեցող պատգամավորներն են Տիգրանյանին խնդրել, որ «վետո» դնի նախագծի վրա: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
