«Հանցախումբը փորձում է սպանել անկախ պետականություն ունենալու բաղձալի նպատակը»․ Ասպրամ Կրպեյան
![]() «Նախորդ շաբաթները նշանավորվեցին Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պարագլխի կողմից հրաժարման քաղաքականության ազդարարմամբ․ նախ հրաժարում Հայոց ցեղասպանության արդար դատից, հետո հրաժարում ցեղասպան Ադրբեջանին պատասխանատվության կանչելու միջազգային իրավական գործընթացներից՝ իրավական գանգատներից՝ հանուն մտացածին խաղաղության»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ «Այս իրավական գանգատները սակարկման առարկա չեն կարող լինել, այս իրավական գանգատները չափազանց կարևոր իրավական գործընթացներ են, որոնք բացահայտում են ագրեսոր Ադրբեջանի հանցավոր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ հայկական պետականության։ Սրանք մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն գործած երկրին պատախանատվության ենթարկելու, արդարություն հաստատելու և հերթական ագրեսիան զսպելու կարևոր գործիքներ են․․․ Այս իրավական գործընթացներից հրաժարումը հրաժարում է պատմական արդարությունից, մեր հավաքական իրավունքներից, ճշմարտությունից։ Սա հրաժարում է մեր ինքնիշխանությունից»,- նշել է Կրպեյանը։ Ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է․ «Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը փորձում է մեկընդմիշ սպանել անկախ պետականություն ունենալու բաղձալի նպատակը, իսկ այս ամենը քողարկում են խաղաղության հաստատելու կեղծ օրակարգով։ Այս կարևոր իրավական գործընթացներից հրաժարումը խաղաղություն չի բերելու, ավելի անսանձ է դարձնելու ցեղասպան Ադրբեջանին»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
