«Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո մեզ ոչ ոք զենք չի վաճառի»․ Նիկոլ Փաշինյան
«Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսակետից կդարձնենք թիրախ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրիշ բան է, որ դու ասում ես՝ ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատը իմն ա, պետք է գնամ Արարատը հետ բերեմ։ Ուրիշ բան է, երբ դու ասում ես՝ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է, ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ, իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, իմ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Ավելին՝ միջազգային օրենքներով, ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Արարատի և Արագածի դիսկուրսը շատ պրակտիկ խնդիրներ լուծելու համար է, որովհետև շատ պրակտիկ խնդիրներ գալիս են մեր աշխարհայացքից»,- նշեց Փաշինյանը։ Փաշինյանի կարծիքով՝ Արարատի դիրսկուրսի ներքո հնարավոր չի ունենալ մարտունակ բանակ։ «Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակաից զենքեր գնել Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետն անց զենքեր, ընդ որում՝ մի մասը կվաճառեն, մի մասը կնվիրեն, որովհետև իրենք մեկ ա չէին օգտագործելու, այլ դեն էին նետելու։ Ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Եվ այս խոսույթի ներքո, մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով»,- նշեց Փաշինյանը՝ ընդծելով՝ եթե մենք Արարատի նկարով գնանք, ասենք՝ զենք տվեք, ոչ մեկ չի տալու, պարզ պատճառով՝ որովհետև չի ուզենա Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել՝ առավել ևս մեր պատճառով։ |
«Հայ-ադրբեջանական գործընթացը հայտնվում է «անցումային փուլում»». Հակոբ Բադալյան
98Երեկ, 18:42«Եկել են տրասֆորմացիայի ենթարկելու մեր քաղաքակրթական կոդը»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
87Երեկ, 17:36«Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ»․ «ՀայաՔվե»
85Երեկ, 17:18«Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը կապ չունի ՀՀ-ի հետ»․ Արա Պողոսյան
79Երեկ, 16:30««Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր է»․ Իշխան Սաղաթելյան
92Երեկ, 16:06«Արարատ-Արագածի հակադրման քարոզչությունը Փաշինյանն իրականացնում է թուրքական պահանջների ներքո»․ Անդրանիկ Թևանյան
96Երեկ, 15:48