Աշնակի մշակույթի տան պատից ջնջել են հերոսների նկարները. գյուղապետը հրաժարական է տվել
Թալին խոշորացված համայնքի Աշնակ գյուղում սկանդալ է հասունացել: Այս մասին գրում է «Առավոտ»-ը: Գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է: Այդ պատրվակով պատից օրերս «մաքրվել» են Նժդեհի և Մոնթեի նկարները: Միջադեպն անաղմուկ չի անցել. տեղացիներն ընդվզել են, անհամաձայնություն են հայտնել, «միջոցառումն» իրականացվել է վեճի հասնող խոսքուզրույցով: Այս ամենի արդյունքում, վարչական շրջանի ղեկավար Սասուն Դավթյանն էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումն ընդունվել է խոշորացված համայնքի ղեկավարի կողմից և 13 տարի Աշնակը ղեկավարած նախկին գյուղապետ-վարչական շրջանի ղեկավարն այլևս չի պաշտոնավարի: Աղբյուրի հետ զրույցում Սասուն Դավթյանը հայտնել է, որ իր կամքին հակառակ այնտեղ որոշվել է Աշնակի պարի խմբի նկարը դնել: Աղբյուրը նաև փորձել է զրուցել Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ, բայց նա խուսափել է զրույցից: |
«2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը խաղաղության պահպանումն էր». Սուրեն Պապիկյան
1419:30«Մի քանի միլիոն տոննա կշռով այսբերգ է շրջվում»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7018:06«Որևէ այլ երկրում հայրենազրկման պայմաններում այսպիսի լափակռապաշտություն չկա»․ Հայկ Մարտիրոսյան (լուսանկար)
8117:24«Հարկային ոլորտի փոփոխություններն իրենց բացասական ազդեցությունը կունենան 2025թ-ին». Նորիկ Նորիկյան
7716:18«Ես չեմ կարող Արցախն ու Արծվաշենը հետ բերել, բայց կարող եմ օժանդակել, որ հարցը մնա օրակարգում». Կարեն Հեքիմյան
7615:42«Ժամ առաջ մեր ուսերից թոթափենք պարտվածի, ծնկածի հոգեբանությունը». Հայկ Նահապետյան (տեսանյութ)
7815:00