Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ.

«Դա քեզ ու Հայաստանի համար էր». Լուկաշենկոն` Փաշինյանի հետ բանավեճի մասին

197
Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 17:54
«Դա քեզ ու Հայաստանի համար էր». Լուկաշենկոն` Փաշինյանի հետ բանավեճի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպը:

«Դա քեզ ու Հայաստանի համար էր, որպեսզի ավելի ուրախ անցներ, թե չէ նայելու ուրիշ հետաքրքիր բան չէր լինի»,- ասել է Լուկաշենկոն:

Տեսանյութը թելեգրամյան ալիքում հրապարակել է Զարուբինը:

Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռակա կարգով:

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Նիստի ժամանակ նա հիշեցրել էր այս հայտարարության մասին: Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն Փաշինյանի հայտարարությունը. Փաշինյանը հակադարձել էր, որ ոչ ոք չի կարող դիտարկել իր հայտարարությունը: Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն հեռուստացույցն անջատելու տարբերակը, որ Փաշինյանը չկարողանա նիստին մասնակցել: