«Հազարավոր քաղաքացիներ այս անարդար փոփոխությունից հետո այլևս չեն ընտրելու ՔՊ-ին». Նաիրի Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տաքսու վարորդն ինձ ասում է. «Որոշել են տաքսիստներին էլ հարկել, էս երկիրը էլ ապրելու տեղ չի, պետք ա թողնել գնալ»։ Ես կարծում եմ, որ Կառավարությունը ճիշտ ճանապարհ է որդեգրել և հզոր պետություն ունենալու համար պետք է ցանկացած եկամուտ ստացող հարկ վճարի։ Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում իրավաբան և հաշվապահ ԱՁ-ների և փոքր ընկերությունների հարկերը բարձրացնել 6 անգամ՝ 5%-ից դարձնելով 31,67%: Ես խոսել եմ փաստաբան և հաշվապահ իմ ընկերների հետ, որոնք մինչև հիմա աշխատել են 100%-ով սպիտակ դաշտում, նրանք ասում են, որ արդեն պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, որ հաջորդ տարվանից փոխեն պայմանագրերը և գումարի մեծ մասը կանխիկ ստանան: Արդյունքում պետական բյուջե հավելյալ գումար չի մտնելու, բայց այս մարդիկ դառնալու են գող: Մեջբերեմ վարչապետի խոսքը ԱԺ-ի ելույթից՝ «Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած է» (06.12.2019թ): Հարցնում են, բա ի՞նչ անենք, որ շրջանառության հարկ վճարողներն ագրեսիվ հարկային քաղաքականությամբ չնվազեցնեն շահութահարկ վճարողների հարկային բազան և չգտնվեն արտոնյալ դիրքում նույն աշխատանքը կատարող վարձու աշխատողների նկատմամբ, պատասխանը հետևյալն է՝ բարձրացրեք շրջանառության հարկը, ընդհուպ մինչև 15%: Թող իրենք որոշեն, աշխատեն շրջանառության հարկով, թե՝ ԱԱՀ-ով: Այս դեպքում նույնպես հարկի բարձրացումը պատիկներով կլինի, բայց գոնե հիմնավորում կունենա և համեմատաբար տանելի կլինի»: Աղբյուրը` Նաիրի Սարգսյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18