«Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը ավելի շուտ մտահոգիչ է, քան հուսադրող»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Երբ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, թե Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու հարցում հասել ենք «ամենամոտ կետին», սա ավելի շուտ մտահոգիչ է, քան հուսադրող: Մտահոգիչ է, որովհետեւ «ամենամոտ կետին» հասնելու դեպքում կամ լինում է խաղաղություն, կամ՝ չլինելու դեպքում այն սկսում է հեռանալ և գործընթացը սկսում է շարժվել դեպի ռազմական էսկալացիա տանող «ամենամոտ կետ»: Պարզ է չէ՞, որ «ամենամոտ կետում» խաղաղություն չլինելու, դրան չհասնելու պարագայում Անկարան անհաջողության համար Բաքվին չէ, որ մեղադրելու է կամ պատճառաբանելու, այլ՝ Հայաստանին: Ահա, թե ինչու է մտահոգիչ, երբ հատկապես Թուրքիայի արտգործնախարարն է հայտարարում, թե հասել ենք խաղաղության «ամենամոտ կետին»: Աննկասկած, տգետ պետք է լինել, որպեսզի մերժես խաղաղությունը: Բայց, նաև տգիտություն է ամեն գնով խաղաղության գնալը, որովհետև այդ դեպքում գինը բարձրացնելու են ավելի ու ավելի: Այլ կերպ ասած, խաղաղության հարցը բավականին բարդ հարց է, և դրա համար է, որ այն «արագացումը», որ չգիտես ինչպես տրվեց այս գործընթացին, բոլորովին օգտակար չէր Հայաստանի համար: Այդ արագացումը Հայաստանին դնում է կամ խաղաղության՝ իրեն թելադրվող պայմաններն ընդունելու, կամ ապակայունացման ռիսկի առաջ: Ահա թե ինչու նաև շատ հմտորեն «մեջտեղից» դուրս եկան բոլոր միջնորդները, մինչ Հայաստանում հասարակությանը զբաղեցնում էին անիմաստ քննարկումներով, թե որ հարթակից է Բաքուն վախենում, իսկ որից՝ ոչ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18