Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

«Քաղաքական հարցերը կողպեքված են, սոցիալ-տնտեսական ծրագրերը սողալու և արտագաղթելու պլաններ են»․ Տիգրան Աբրահամյան

330
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ., 00:18
«Քաղաքական հարցերը կողպեքված են, սոցիալ-տնտեսական ծրագրերը սողալու և արտագաղթելու պլաններ են»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստն ընդլայնված ձևաչափով էր, ես և գործընկերներս դրան մասնակցելու հնարավորություն ստացանք:
Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու արցախցիների տարբեր բնույթի խնդիրների լուծման տեսանկյունից, չափազանց բարդ ժամանակներ են:
Մի կողմից՝ Արցախի օկուպացված լինելու հանգամանքն է, մյուս կողմից՝ փաշինյանական իշխանության վտանգավոր բնույթը, որ մերժողաբար է տրամադրված Արցախի հետ կապված ցանկացած հարցի շուրջ:
Եթե քաղաքական հարցերն ի սկզբանե կողպեքված էին, ապա սոցիալ-տնտեսական առումով ֆորմալ ծրագրեր կան, սակայն դրանք, ինչպես արցախցիներն են ասում, սողալու և արտագաղթելու պլաններ են:
Առավել քան երբևէ, մեր հայրենակիցներին ամուր կամք, եռանդ ու համբերատարություն է անհրաժեշտ, որպեսզի հասարակության՝ իրադրության լրջությունը գիտակցող անձանց, խմբերի սատարմամբ, այս փուլը ևս հաղթահարեն և արցախցիների իրավունքների վերականգնման ու պաշտպանության նոր փուլ սկսեն:
Որքան մեծ և ընդգրկուն լինի հանրային-քաղաքական աջակցությունը, այնքան արագ հնարավոր կլինի հաղթահարել հիմնական խոչընդոտները և աստիճանաբար առաջ շարժվել»: