«ՔՊ-ական «ուսապարկերի» ընտրությունը մեծ չէ»․ Դավիթ Սարգսյան
Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարագլուխը մեկ թույլ տեղ ունի, որից ամենաշատն է վախենում՝ ենթադրյալ իշխանազրկման առումով: Դա ո´չ գրպանային գլխավոր դատախազն է, ո´չ «միջազգային հանրության կոնսենսուսը», ո´չ էլ ընդդիմությունը: Դա ՔՊ խմբակցությունն է: Երկու պատգամավորի օրինակով նա արդեն ցույց է տվել, թե որքան սկզբունքային է իր համար յուրային «ուսապարկերի» լոյալությունը: Առաջինը՝ երբ ազնիվ հայորդի Սամվել Վարդանյանը տրանսպորտում արդարացիորեն անարգեց ՔՊ-ական «ուսապարկ» Հակոբ Ասլանյանին, պարագլուխը հրահանգեց խուլիգանաբար ծեծել, ապա կալանավորել Սամվելին՝ ի տես մյուս բոլոր «ուսապարկերի»: Ուղերձն այն է, որ նրանք բոլորն իր անձնական հոգածության ներքո են, միայն թե շարունակեն հավատարմորեն իրեն ծառայել: Հովիկ Աղազարյանի դեպքում հակառակը, պարագլուխը կգնա մինչև վերջ՝ ցուցադրաբար անձեռնմխելիությունից զրկելով ու կալանավորել տալով նրան՝ դարձյալ ի տես «ուսապարկերի»: Ուղերձը նախորդի հակադիրն է՝ ահա´ թե ինչ կանեմ յուրաքանչյուրիդ հետ, եթե փորձեք դուրս գալ իմ վերահսկողությունից: Ուշագրավն այն է, որ ի վերջո Աղազարյանի ճակատագիրն սպառնալու է բոլոր «ուսապարկերին»՝ անկախ պարագլխին քծնելու աստիճանից և երբևէ նրան մատուցած ծառայություններից: Այնպես որ, ՔՊ-ական «ուսապարկերի» ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ անվստահության գործընթաց, կա՛մ բանտ»: Աղբյուրը` Դավիթ Սարգսյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18