«Արդյո՞ք Հովիկ Աղազարյանը կենթարկվեր հետապնդման, եթե վայրը դներ մանդատը»․ Հովհաննես Խուդոյան
Չի բացառվում, որ վաղը-մյուս օրը ապացուցվի, որ Հովիկ Աղազարյանը կատարել է ինչ-որ հանցագործություն։ Այսպիսի հայտարարություն արեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ քաղաքական հետապնդումների թեմայով քննարկման ժամանակ։ Ընդ որում, ինչպես նա նշեց, հուշումներ կան, որ դա կարող է լինել ծանր հանցագործություն, այդ թվում՝ պետական գաղտնիքի կամ պետական դավաճանության տեսանկյունից։ Խուդոյանի խոսքով, առաջնային հարցը հետևյալն է՝ արդյո՞ք Հովիկ Աղազարյանը կենթարկվեր հետապնդման, եթե չաներ ինչ-որ գործողություն կամ աներ ինչ-որ գործողություն, օրինակ, արդյո՞ք եթե ընդուներ իրեն ներկայացված առաջարկը՝ հրաժարվել մանդատից, կբացառեր հետապնդումները։ «Տեղեկատվությունը հուշում է, որ եթե ինքը (Հովիկ Աղազարյանը-խմբ․) այդ քայլին գնար, այս գործընթացները չէին լինի։ Էլի գալիս ենք այն համոզմանը, որ հնարավոր է՝ անձը կատարած լինի հանցագհործություն, ընդ որում՝ ծանր, բայց միևնույն է, ինքը դառնում է քաղաքական հետապնդման զոհ, քանի որ հետապնդումն իրականացվում է ոչ քրեական օրենքի նպատակներով, այլ ընդգծված քաղաքական շարժառիթներով»,- ասել է նա: |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18