«Ասադի տապալումն ազդեցիկ ուժերի մուտքի ճանապարհ է բացել Սիրիա». Վահրամ Աթանեսյան
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը, իրականում՝ երևի Միացյալ Նահանգները, երրորդ օրն է՝ ոչնչացնում է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքները: Այսօր արդեն հերթը հասել է ռազմա-ծովային ուժերին: Նաթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքներն ընդմիշտ անցնում են Իսրայելի հսկողությանը: ԱՄՆ-ն, հավանաբար, կընդունի օրենք, որ «Արևմտյան ափ» աշխարհագրական սահմանում չկա, կա «Հուդեա և Սամարիա», որ իսրայելական տարածքներ են: Իսկ Թուրքիան Պաղեստինի անկախ պետություն էր պահանջում՝ 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Հիմա ի՞նչ: Կամ Թուրքիան և Իսրայելը գաղտնի պայմանավորվածություն ունեն, կամ Էրդողանը մնում է դատարկաձեռն, որովհետև «ապստամբական ուժերը» Սիրիայի հյուսիս-արևելք չեն մտել: Իսկ այնտեղ փաստացի քրդական պետություն է: «Ապստամբներն» այլևս չեն կարող քրդերին պատերազմ հայտարարել, սիրիական օդուժը, զրահատեխնիկան գրեթե լիովին ոչնչացված են: Իսկ Էրդողանի իդեա-ֆիքսը քրդական «ահաբեկչական պետության» կործանումն է: Ասադի տապալումը Սիրիա ազդեցիկ ուժերի մուտքի ճանապարհ է բացել, իսկ այդ դեպքում Թուրքիան ուղղակի ռազմական ագրեսիայի շատ կասկածելի շանս ունի»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18