Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

«Սիրիահայերն ուզո՞ւմ են թողնել իրենց տունն ու դատարկաձեռն հեռանալ». Թաթուլ Հակոբյան

194
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ., 10:00
«Սիրիահայերն ուզո՞ւմ են թողնել իրենց տունն ու դատարկաձեռն հեռանալ». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրիայի մասին հարցեր, որ մեզ են վերաբերում
Թեև մի քանի անգամ եղել եմ Սիրիայում, ելույթներ եմ ունեցել Դամասկոսում ու Հալեպում, ճանաչում եմ հայ համայնքը և հետևել եմ արաբական այդ երկրի հիմնական իրադարձություններին, սակայն այդ ամենը բավարար չէ հասկանալու, ավելին՝ վերլուծելու, թե իրականում ի՞նչ է կատարվել ու ավելին՝ դեպի ո՞ւր է գնալու Ասադների ավելի քան կեսդարյա արյունալի կառավարումից հետո:
Երբ խոսում ենք սիրիահայերին Հայաստան տեղափոխելու մասին, մենք վստահելի տեղեկություն ունե՞նք, որ՝
ա/ սիրիահայերը ուզո՞ւմ են թողնել իրենց տուն ու տեղը և դատարկաձեռն հեռանալ իրենց երկրից,
բ/ եթե, այնուամենայնիվ, ուզում են հեռանալ, ապա ավելի շատ նրանք կցանկանային հաստատվել Կանադայո՞ւմ, ԱՄՆ-ո՞ւմ, Եվրոպայո՞ւմ, թե՞ Հայաստանում»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան