Գյումրիում ոչ թե պաշտոնակատարի հարց է լուծվում, այլ իշխանազավթում է իրականացվում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե օրենսդրական անհապաղ քայլերի է գնում՝ Գյումրիում կառավարման ճգնաժամը վերացնելու համար, փոխում է ՏԻՄ օրենքը, որ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար կարողանա նշանակել, որ նա էլ ընտրություն կազմակերպի, սակայն ճգնաժամը հաղթահարելու անվան տակ իրականում իշխանազավթում է իրականացվում՝ Վանաձորի, Ալավերդու և բոլոր մյուս համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ն մեծամասնություն չէր գրավել, և իշխանական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն որոշ ժամանակ անց քրեաիրավական ճնշումներով զավթեց իշխանությունն այդ համայնքներում։ Այսպիսով՝ անցած ուրբաթ օրը խորհրդարանը հրատապ ռեժիմով քննարկեց ՏԻՄ օրենքը եւ փոփոխություն կատարեց օրենքում, որ մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի պարտականությունների ստանձնումը ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ավելին, անգամ մտածել են ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում եւս ապահովագրել եւ պաշտոնակատարի նշանակումը վերապահել կառավարությանը․ «Եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է եւ միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Փոխարենը կարող էր ֆորսմաժորային նման իրավիճակներում, դիցուք՝ ավագանիում քվորումի բացակայության հիմքով կրճատեր ավագանու լիազորությունների դադարեցման ժամկետը եւ օր առաջ նշանակեր ընտրություն։ Մինչդեռ, գործող կարգավորումների համաձայն, Գյումրու ավագանին ազատ կարձակվի մայիսի կեսերից հետո։ Սա նշանակում է, որ հաջորդ տարվա փետրվարի կեսերից սկսած երեք ամիս, եթե Գյումրու ավագանին նիստեր չանցկացնի, կառավարությունը կարող է լուծարել ավագանու լիազորությունները, ի դեպ, սա էլ իմպերատիվ պահանջ չէ, և Նիկոլ Փաշինյանը, չի բացառվում, որ մի քանի ամիս ավելի պահի Գյումրին ԺՊ-ի հույսին և ավագանու լիազորությունները լուծարի ոչ թե մայիսի վերջերին, այլ՝ աշնանը, որ ընտրություններ չանցկացնի։ Եթե, իհարկե, այդ ընթացքում չզգան, որ իրենց թեկնածուն այնքան ռեյտինգ է հավաքել, որ ունակ է հաղթելու»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18