Վրաստանի ընդդիմությունը հայտարարություն է տարածել
Վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն-Ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիաներն ու «Վրաստանի համար» կուսակցությունը համատեղ հայտարարութուն են տարածել։ Ընդդիմությունը նշել է այն պահանջները, որոնք պետք է կատարվեն ճգնաժամից դուրս գալու համար։ «Մենք՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցություններս, ևս մեկ անգամ հստակ նշում ենք Բիձինա Իվանիշվիլիին ներկայացվող պահանջները, որոնց կատարումն անհրաժեշտ է ճգնաժամից դուրս գալու համար. Անհապաղ ազատ արձակել ցույցերի ընթացքում անօրինական ձերբակալված բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել նրանց դեմ հարուցված բոլոր գործերը: Նշանակել նոր ընտրություններ, որոնք կանցկացնի նոր, անկախ ընտրական վարչությունը՝ իրավապահ մարմինների քաղաքական չեզոքության պայմաններում։ Վրաստանի, մեր ազատության հաղթանակն անխուսափելի է»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է aliq.ge-ն։ |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12