Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Վրաստանի ընդդիմությունն ո՞ւմ վրա է հույսը դրել»․ Ստեփան Դանիելյան

115
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 20:18
«Վրաստանի ընդդիմությունն ո՞ւմ վրա է հույսը դրել»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում։
ԵՄ-ում ԱՄՆ ներկայացուցչի՝ Թրամփի թեկնածու Կիմբերլի Լոուն հայտարարել է, որ ԵՄ-ն արդարացի չի վարվում Վրաստանի հետ, և երբ ինքը դառնա ԵՄ-ում ներկայացուցիչ, կօգնի Վրաստանին վերսկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը և պատրաստ է միջնորդ դառնալ Վրաստանի քաղաքական ուժերի միջև:
Նա ասել է, որ դեմոկրատիան այն է, երբ ընտրողների 51%-ը որոշում է, թե ինչպես պետք է ապրի 49%-ը:
Այսպիսով՝ ԱՄՆ Թրամփի վարչակարգն աջակցություն է հայտնում Վրաստանի ընտրված կառավարությանն ու ճանաչում է ընտրությունների արդյունքը:
Առաջանում է հարց, Վրաստանի ընդդիմությունը, որը ցանկանում է ԵՄ-ին անդամակցել ու լինել ԱՄՆ դաշնակիցը, ո՞ւմ վրա է հույսը դրել:
Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է ունենա տրամաբանություն: Վրաստանի գործող կառավարությանն աջակցում է Ռուսաստանն ու մոտ մեկ ամսից հետո ԱՄՆ-ի ղեկը ստանձնող նախագահը»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան