Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Ո՞ր օրենքն է խախտվել, որ իմացել ենք Աղազարյանի հեռախոսի ինֆորմացիան»․ Սիսակ Գաբրիելյանը՝ լրագրողներին

136
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 18:30
«Ո՞ր օրենքն է խախտվել, որ իմացել ենք Աղազարյանի հեռախոսի ինֆորմացիան»․ Սիսակ Գաբրիելյանը՝ լրագրողներին

«Քանի՞ անգամ եք վերևի օթյակից՝ կամերաները «զում» արել, մտել պատգամավորի հեռախոսը․ ապօրինի բա՞ն եք արել»,- խորհրդարանում դիմելով լրագրողներին և նրանց նախատելով՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ով, ի դեպ, նախկին լրագրող է։

Լրագրողները հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսում եղած տեղեկությունների բովանդակությանը ծանոթ չէ, ինքը երևույթի մասին է խոսում և պնդում է, որ կատարվածում ապօրինի բան չկա։

«Ո՞ր օրենքն է խախտվել, որ իմացել ենք Աղազարյանի հեռախոսի մեջի ինֆորմացիան»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդյո՞ք օրենքի խախտում չէ, որ քրեական գործով պատգամավորի հեռախոսն առգրավվել և այնտեղի բովանդակությունը քննարկվել է կուսակցության վարչության նիստում։
«Եթե, օրինակ, իմ հեռախոսի մեջ պետական դավաճանության մասին ինֆորմացիա լիներ․․․ Եթե լիներ որևէ տեղեկատվություն, որն իրենից ենթադրում է ծանր հանցագործություն, ապա անձնական իրավունքը և այլ իրավունքները ստորադասվում են, որովհետև այստեղ կա ավելի մեծ, հանրորեն վտանգավոր արարք»,- նշեց Գաբրիելյանը։

«Ո՞ր օրենքն է խախտվել, որ իմացել ենք Աղազարյանի հեռախոսի ինֆորմացիան»․ Սիսակ Գաբրիելյանը՝ լրագրողներին