«Ո՞րն է կադրային լայնածավալ փոփոխությունների պատճառը». Գեղամ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հարց ուղղելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, ասաց. «Այսօր եղան իրար հաջորդող տեղեկություններ, որ ձեր ենթակայության տակ գործող որոշ գերատեսչությունների ղեկավարներ կամ պաշտոնակատարներ, ազատվել են աշխատանքից, այսինքն՝ լայնածավալ կադրային փոփոխություններ են: Պատճառը ո՞րն է: «Թիմ» հասկացության տրամաբանության մե՞ջ է, թե՞ նախարարության այդ գերատեսչությունների աշխատանքից դժգոհ եք»: Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Իմ կողմից նման ցանկությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ և՛ աշխատանքի գնահատականով, և՛ մոտեցումների վերաբերյալ պատկերացումներով: Կարծում եմ, եթե ոլորտը վստահվում է նոր մարդու, նա պետք է հնարավորություն ունենա ընտրելու նաև իր թիմին, որպեսզի քաղաքականություն մշակելիս ունենա այն արդյունքը, որը ակնկալվում է իրենից»: Գեղամ Մանուկյանը, արձագանքելով, ասաց. «Այսինքն՝ Արդարադատության նախարարության մի կարևոր մասից դծգոհ եք: Էն բոլոր պսպղան խոսքերը, որ կառավարությունը փայլուն է աշխատում, փուչիկ է»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, երբ Գալյանը նշանակվեց Նախարար, մոտ երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին, պաշտոնից ազատվեց նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, երեկ՝ նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը: Իսկ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արսեն Մնացականյանը ազատվց Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12