«Ադրբեջանը Հայաստանի համար ծուղակ է ստեղծում». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կա այսպիսի մի համոզում, կամ գուցե որոշ մարդիկ են փորձում համոզել, որ, եթե Հայաստանը խոսի արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ապա Ադրբեջանն էլ կխոսի այսպես ասած «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին: Հայաստանը արցախցիների վերադարձի մասին չի խոսում, բայց Ադրբեջանը ոչ միայն խոսում է «արևմտյան ադրբեջանցիների իրավունքի» մասին, այլ նույնիսկ նախագահական մակարդակով բարձրաձայնում այն, պարգևատրում պրոպագանդայի առաջամարտիկներին: Սրանից բխող եզրակացությունը այն չէ, որ Հայաստանն էլ պետք է սկսի խոսել, որպեսզի լռեցնի Ադրբեջանին: Ամենևին, Ադրբեջանը թերևս չի լռի: Ավելին, Բաքուն ըստ ամենայնի առաջ կքաշի հայելային վերադարձի հարց, այսինքն, ինչ պայմաններով վերադառնալու են արցախցիները, նույնով՝ ադրբեջանցիները: Ավելին, կարծում եմ, որ Բաքուն վերջին հաշվով չի առարկի ամբողջապես Հայաստանի իրավասության ներքո «ադրբեջանցիների վերադարձին»: Ադրբեջանը այդ թեման դիտարկում է «դիվերսիայի» տրամաբանության համատեքստում: Այսինքն, միայն ապահովել տասնյակ կամ հարյուր հազար ադրբեջանցի Հայաստանում տեղակայելու հնարավորություն: Հետո դա լինելու է ուժի գործադրման առիթ՝ զանազան սադրանքերի բերումով: Ադրբեջանը չի հրաժարվելու այդ թեմայից, առնվազն այն պատճառով, որ նրան կարծես թե հաջողվել է առնվազն միջազգային լուռ լոյալություն ապահովել դրա համար: Հիշեցնեմ, այդ թեման օրինակ քննարկվել է 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում կայացած բանակցությանը, ինչի մասին հայտարարել էր ամերիկացի համանախագահ Լ Բոնոն: Թեման քննարկվել է 2023 թվականի հուլիսին Մոսկվայում կայացած բանակցությանը, ինչը տեղ էր գտել ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Սա իսկապես լուրջ մարտահրավեր է, որովհետև Ադրբեջանն այդպիսով Հայաստանի համար ստեղծում է «կամ-կամ» վիճակ՝ ծուղակ, այսինքն կամ համաձայնություն, կամ չհամաձայնելու դեպքում՝ որոշակի «կազուս-բեյլի»: Ինչն անելն այստեղ իհարկե բավականին խրթին հարց է, բայց առնվազն բավականին հստակ է, թե ինչ չանել: Պետք է պաշտոնական Երևանի մակարդակով չանել հայտարարություններ, որոնք լեգիտիմացնում են «Արևմտյան Ադրբեջանի» Բաքվի «նարատիվները»: Երբ դրանք լեգիտիմացվում են Հայաստանի մայրաքաղաքում, մենք չենք կարող ակնկալել, որ աշխարհի որևէ այլ մայրաքաղաքում թեմայի վերաբերյալ վերաբերմունքը կարող է լինել այլ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12