Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Ինչո՞ւ երիտասարդները չեն ցանկանում քաղաքականությամբ զբաղվել». Սամվել Ասլիկյան

90
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 17:30
«Ինչո՞ւ երիտասարդները չեն ցանկանում քաղաքականությամբ զբաղվել». Սամվել Ասլիկյան

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս հարցն ինձ շատ է տանջում, մասնավորապես 2020 թվականից։ Ինչո՞ւ երիտասարդները չեն ցանկանում քաղաքականությամբ զբաղվել։
Դիտելով Վրաստանի իրադարձությունները և երիտասարդության մեծաքանակությունը, այդ հարցը ինձ մոտ ավելի ու ավելի է ամրապնդվում:
Ի դեպ, ասելով «քաղաքականությամբ զբաղվել», ես նկատի չունեմ ՀՅԴ-երիտասարդների օրինակը: Օք, իրենց մեջ շատ կարգին մարդիկ կան, որոնք սիրում են Հայաստանը, բայց իմ ասածը լուրջ ազգային-քաղաքական երիտասարդական շարժի մասին է, ոչ թե անգիր արած թեզերն ասողների, կամ էլ՝ ռուսական նառատիվների շրջանակում ընկալումները, ինչպիսին են, օրինակ՝ «29 800 ք/կմ-ոց «սուվերեն» Հայաստանը» կամ «Փաշինյանը չգնաց օդանավակայան և չդիմավորեց Պուտինին, այդ իսկ պատճառով ռուսները մեզ չպաշտպանեցին 44 օրյա պատերազմի ժամանակ»:
Ո´չ, խոսքս ճիշտ ազգային-պետական ռազմավարական հիմքերի և գաղափարախոսության վրա հիմնված միավորման մասին է, որի նպատակը կլինի ինքնիշխան Հայաստանը:
Ամիսներ, կամ նույնիսկ մոտ մի տարի առաջ, մի երիտասարդական նախաձեռնության մասին հայտարարություն աչքովս ընկավ, «Սուվերեն» էր կոչվում, որքան հիշում եմ: Նժդեհի արձանի մոտ մի հավաք արեցին: Ուրախացա, անկեղծ ասած: Բայց հետո կորան, ոչ մի հանրային շարժ չտեսա իրենց կողմից:
Ես, լինելով Բևեռի անդամ, կուրախանամ, եթե Բևեռի մասին ախմախ բաներ գրելու հետ մեկ տեղ, այդ մարդիկ վեր կենան, համախմբվեն ու մի նոր ազգային-քաղաքական ուժ ստեղծեն, ես էլ ասեմ՝ հզոր են, ու փորձեմ իմ ուժերի չափով աջակցեմ: Բայց դե չեն ստեղծում: Ցավոք սրտի, տվյալ մարդիկ ունակ չեն նունիսկ մի սեղանի շուրջ նստեն իրար հետ: Գոնե մինչ այս պահը:
Բազմաթիվ պայծառ երիտասարդներ գիտեմ, ում սիրտը ու հոգին իմից քիչ չի ցավում էս վիճակի համար: ՏՏ ոլորտից, ինժիներներ, ճարտարապետներ, ստարտափերներ և բազմաթիվ այլ երիտասարդ դեմքեր, որոնք ամեն բան անում են, բացի քաղաքականությունով զբաղվելուց: Ինչո՞ւ, արդյոք այդ խելոք մարդկանց համար պարզ չի՞, որ ելքը միայն ու միայն քաղաքականությամբ կարելի է գտնել: Պարզ չի՞, որ տարբեր ներդրումային ծրագրերով, ուսումնական և այլ նախագծերով, շինարարական ծրագրերով և այլ բաներով «լավ բանի» չենք հասնի, եթե չկա ինքնիշխան քաղաքականություն և պետականություն, որոնք իրենց հերթին կբերեն անվտանգություն և զարգացում: Դրան կարելի է հասնել միայն պետական քաղաքականության մեջ փոփոխություններ կատարլով: Այլ ձև չկա՛:
Հայաստանում Բևեռն է գործող ազգային ուժ: Ով, ինչ ուզում է ասի: Բայց, լինելով ԱԺԲ մաս, ես երջանիկ կլինեի, եթե Բևեռից անկախ, նույնիսկ Բևեռին չսիրելով, Բևեռի գաղափարները կրող քաղաքական միավորներ շատ լիներ: Եթե այս չեկիստական համակարգի ներքո մարդիկ կարողանային ևս մի քանի կազմակերպված դիմադրողական օջախներ ստեղծեին:
Ինչո՞ւ չկա, ո՞վ է խանգարում: Այս գլոբալիզացիայի դարաշրջանում անմտություն է խանգարող փնտրել:
Խնդիրը ապաքաղաքականության մեջ է: Խնդիրը «գլուխները ավազի մեջ մցնելով»՝ կրակել սովորելով, շատ տարբեր ստարտափ նախագծերով փորձել երկիր փրկել: Չի՛ լինի, տղաներ և աղջիկներ: Չի՛ լինի:
Փողոցում 5000-10 000 երիտասարդներով մենթերի դեմ կռիվ տալը ու վտանգի ենթարկվելը «զապադլո» չի: Այդպես են պետություն ստեղծում: Միայն այդպե՛ս:
Հ.Գ. Հա, այս օրերին Վրաստանում քաղաքական կուսակցությունները չեն կազմակեպում փողոցի պայքարը:
Երիտ. միավորները, կազմակերպություններ և այլ...»:

Աղբյուրը`   Սամվել Ասլիկյան