«Ի տարբերություն Հայկ Մարությանի ստորագրահավաքի, մերն իրավական հետևանքներ է ունենալու». Անդրանիկ Թևանյան
![]() «Ողջունելի է, որ Հայկ Մարությանն էլ է ստորագրահավաք անում: Նրանն ավելի շատ քարոզչաբարոյախրատական բնույթ ունի՝ հավաքել ստորագրություններ, որպեսզի ճնշեն իշխանություններին: Մերը տարբերվում է էդ ստորագրահավաքից նրանով, որ իրավական հետևանքներ է ունենալու»,- ճեպազրույցի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով էական տարբերությունների մասին. «Մեր պարագայում, նախ ամեն էջ կնիքված է, ստորագրահավաքին կարող է մասնակցել միայն այն քաղաքացին, ով ունի Երևանի գրանցում և կարող է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Մեր ստորագրահավաքի տակ կոնկրետ նախագիծ կա»: Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան»-ը քաղաքացիական նախաձեռնություն է սկսել՝ ստորագրահավաք ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման: Ավելի վաղ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք էր սկսել նաև Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը: Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Հարկատուների գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա»․ Վահագն Սարոյան
2017:18
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Թուրքիայի հարավ-արևելքից
6916:59
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Իրանի դեմ համաժամանակյա հարվածների շարք սկսելու մասին
9516:17
«Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է»․ Վահագն Չախալյանն ուղերձ է հղել
8815:48
«Նրանց ծերունական զառամախտը մի տեսակ ներքին պատկառանք է ներշնչում»․ Արեգ Սավգուլյան
6115:30
«Մնում ա՝ Նիկոլիս բախտն էլ բացվի»․ Արգիշտի Կիվիրյան
12514:54
