Գրետա Թունբերգը չի մեկնի «հայերի էթնիկ զտման մեջ մեղավոր Ադրբեջան», այլ կգա Հայաստան
![]() «Հայերի էթնիկ զտման մեջ մեղավոր» Ադրբեջան էկոակտիվիստ Գրետա Թունբերգը չի մեկնի: Թույլ տալ նավթային ռեժիմին անցկացնել կլիմայական համաժողով, ըստ էկոակտիվիստի, «կեղծավորություն» է թե՛ Ադրբեջանի բնակիչների, թե՛ հայերի հանդեպ, թե՛ կլիմայի հանդեպ: Գրետա Թունբերգն այժմ Վրաստանում է: Blankspot-ի հետ հարցազրույցում Թունբերգը կիսվել է իր պլաններով. նա ծրագրում է մնալ Վրաստանում մինչև COP29-ի սկիզբը, հետո Հայաստան մեկնել։ Աղբյուրը հիշեցնում է՝ անցած տարվա գարնանը Գրետա Թունբերգին սատարող հայտարարություն էր արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, երբ էկոակտիվիստը ցույցից հետո ձերբակալվել էր հոլանդական ոստիկանության կողմից: Ադրբեջանն ընդգծել էր COP29-ի ընթացքում կլիմայի ակտիվիստներին ազատ ցույց անելու հնարավորություն տալու կարևորությունը: «Աբսուրդ է, որ ավտորիտար ռեժիմն ինձ օգտագործում է որպես պատրվակ՝ արդարացնելու մարդու իրավունքների իր խախտումները, (հայ) ռազմագերիներին, այլախոհներին պատանդ վերցնելը, իսկ հետո համերաշխություն է հայտնում ինձ հետ՝ ցույցի հետևանքով կալանքի տակ գտնվելու համար: ...Ես կհանդիպեմ Ադրբեջանում չգտնվող ադրբեջանցի ակտիվիստների, ինչպես նաև վրացի և հայ ակտիվիստների հետ։ Ադրբեջանական ռեժիմը, որը ճնշում է իր իսկ խաղաղ բնակչությանը, նույն ռեժիմն է, որը պատերազմ է մղում հայերի դեմ»,- նշել է Թունբերգը։ Նա եզրափակում է՝ քննադատելով այն փաստը, որ ավտորիտար երկրներում անցկացվում են կլիմայական գագաթնաժողովներ։ Աղբյուրը` blankspot.se |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
