Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Սփյուռքը հայկական ինքնության մի մասն է, բայց քաղաքականության առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում»․ Արմեն Գրիգորյան

141
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 16:12
«Սփյուռքը հայկական ինքնության մի մասն է, բայց քաղաքականության առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում»․ Արմեն Գրիգորյան

«Հայկական սփյուռքը, ընդհանուր առմամբ, հանդիսանում է հայկական ինքնության մի մասը, բայց կա նաև պետականության կազմակերպման հարց։ Այո, սփյուռքահայեր տեղափոխվել են ՀՀ, հանդիսանում են համակարգի մի մասը՝ ապրելով ՀՀ-ում, վճարելով հարկեր, բայց քաղաքականությունը ձևավորվում է ներսում, ներքին քննարկումների արդյունքում»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հիմա միգուցե սոցիալական ցանցերի և այլ գործիքների կիրառմամբ Սփյուռքն էլ է դառնում սրա մասնակիցը, սակայն քաղաքականության հիմնական առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում՝ հայկական հասարակության ներսում»,- հավելել է նա։

«Սփյուռքը հայկական ինքնության մի մասն է, բայց քաղաքականության առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում»․ Արմեն Գրիգորյան