«Ադրբեջանը բացահայտ կերպով ՀՀ-ի դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովը հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարությանը օպերատիվ իրավիճակը վերլուծելու համար։ Տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանը շատ բացահայտ կերպով ՀՀ-ի դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Այն պարագայում, երբ Փաշինյանի իշխանությունը արել է ամեն հնարավոր ու անհնարին զիջում Ադրբեջանին մի թղթի կտոր պոկելու ակնկալիքով, Ադրբեջանը փորձում է թե՛ քարոզչական, թե՛ քաղաքական ու դիվանագիտական գործիքակազմով անհնար դարձնել որևէ թղթի ստորագրում, քանի որ Ալիևին շատ հարմար է գործընթացը, որի շրջանակներում ինքը ստանում է առավելագույնը՝ դիմացը չտալով ոչինչ։ Իսկ Փաշինյանին մեջ «ռևանշիստ» տեսնելու համար, իհարկե, առանձնահատուկ երևակայություն է պետք․․․»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը. «Հայաքվե»
5017:18«Ընդդիմությունը գյուղեգյուղ ընկած պետք է ի ցույց դներ իշխանության ցոփ ու շվայտ կյանքը»․ Սամվել Ֆարմանյան
5016:54««Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է»․ Նարեկ Մալյան
6216:42Բլինքենը չի մասնակցի COP29-ին
5116:30«Միրզոյանն ու Փաշինյանը թուրք-ադրբեջանական մամուլի առաջին էջերի սպասված հյուրերից են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5415:42Աղազարյան-Քյարամյան միջադեպի առնչությամբ դիմումը քննվում է ՔԿ-ում
6314:18