Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ.

«Դարավերջին անկախություն ձեռք բերած Հայաստանն առաջինը լքել է մտավորականությունը»․ Վահրամ Աթանեսյան

157
Կիրակի, 06 հոկտեմբերի, 2024 թ., 16:24
«Դարավերջին անկախություն ձեռք բերած Հայաստանն առաջինը լքել է մտավորականությունը»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցյալ դարասկզբին հարյուրավոր քաղաքական գործիչներ, գրողներ, գիտնականներ, արվեստագետներ թողել են Եվրոպայի, Ռուսաստանի մայրաքաղաքների, Թիֆլիսի, Բաքվի անհամեմատ ապահով և կուլտուրական կյանքը, տեղափոխվել «կավե պարիսպների» և Աստաֆյան փողոցի առուների «քաղաք» Երևան և ձեռնամուխ եղել հայրենակերտման վսեմ գործին: Դարավերջին անկախություն ձեռք բերած Հայաստանն առաջինը լքել է մտավորականությունը՝ գերադասելով Գլենդելում տաքսի վարել, բայց չապրել ցուրտումութ Երևանում: Ո՞ւմ է պետք նրանց կոպեկանոց նվիրատվությունը»։

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան